Վրաստանում Covid-19-ի դեմ շուրջ 90 հազար մարդ է պատվաստվել

Մայիսի 17-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվաստվել է  89 260 մարդ: Լրիվ պատվաստման կուրսն անցել է 14 643 քաղաքացի: 

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Այժմ AstraZeneca տեսակի պատվաստանյութով պատվաստվելու համար կարող են գրանցվել 45 տարեկանից բարձր քաղաքացիները:

18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումն ընթանում է չինական «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով:

Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:

Մանրամասն տեսանյութում՝