Վրաստանում դիմակ կրելու ցուցանիշը 43% է

Մարտին Վրաստանում կորոնավիրուսի թվերն ավելացել են, ակտիվ դեպքերի քանակը` նույնպես:

Ըստ  հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի` օրական 300-400 դեպքը քիչ չէ, սա ավելացնում է ակտիվ դեպքերի քանակը, ինչ վկայում է, որ ահազանգելու ժամանակն է, հնարավոր է դեպքերի կտրուկ աճ գրանցվի:

Հիվանդության 3-րդ բռնկման իրական վտանգ կա` ահազանգում է մասնագետը: Պատվաստումը արագ արդյունքի չի հանգեցնելու` վարակի շրջանառության նվազման տեսանկյունից, մնում է հետևել հիմնական խորհրդատվություններին:

Երկրում դիմակ կրելու ցուցանիշը` 43 տոկոս է, սա անհանգստացնող է. Ըստ Գամկղրելիձեի` դիմակի ռեժիմը պետք է հասցնել 90 տոկոսի, այս դեպքում հնարավոր է խուսափել նոր բռնկումից: Դիմակից ոչ պակաս կարևոր է հեռավորության, հիգիենայի պահպանումը,  մարդկային կուտակումները բացառումը: