Վրաստանում ևս 4 դատապարտյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել

COVID-19-ի թեստավորման արդյունքում 46 դատապարտյալից 4-ի մոտ վարակը հաստատվել է։ Կորոնավիրուսի կասկածով հիվանդանոցներ տեղափոխված 46 կալանավորները վարակին բնորոշ նախանշաններ են ունեցել։

Վարակվածների վիճակը գնահատվում է կայուն։ Նրանք բժիշկների հսկողության տակ են, բուժում են ստանում քաղաքացիական  կլինիկաներում։

Հունվարի 6-ին Վրաստանում գրանցվեց COVID-19-ից` դատապարտյալի մահվան առաջին դեպքը, դրանից մեկ շաբաթ առաջ քրեակատարողական հիմնարկներում մասսայական թեստավորում (PRC) սկսվեց։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ  Գարդաբանիի շրջանում մի քանի տասնյակ կին կալանավոր է վարակվել։