Վրաստանում գնաճն ավելի բարձր է, քան Հայաստանում

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, այս տարվա օգոստոսին Վրաստանում գների մակարդակի աճի տեմպերը համեմատաբար նվազել են, թեև այն դեռ բարձր մակարդակի վրա է։

Geostat-ի փոխանցմամբ, 2022 թվականի օգոստոսին երկրում գնաճի տարեկան մակարդակը կազմել է 10,9 տոկոս, թեև մեկ տարվա ընթացքում շատ ավելի են աճել ամենակարևոր ապրանքախմբերի գները.

  • սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 15,8 տոկոս
  • տրանսպորտ՝ 15,6 տոկոս,
  • հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ՝ 14,9 տոկոս,
  • բնակարան՝ ջուր, լույս, գազ՝ 12.4 տոկոս
  • կահույք և կենցաղային իրեր՝ 10.1 տոկոս:

Թուրքիայում 2022 թվականի օգոստոսին տարեկան գնաճը կազմել է 80,21 տոկոս: Իսկ ապրանքախմբերի ցանկը, որտեղ գներն աճել են ամենաարագ տեմպերով, ունի հետևյալ տեսքը.

  • տրանսպորտ՝ 116,8 տոկոս,
  • կահույք և կենցաղային իրեր՝ 92 տոկոս,
  • սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խումբ՝ 90 տոկոս,
  • ալկոհոլային խմիչքների և ծխախոտի աճը՝ 82,5 տոկոս,
  • հյուրանոցներ և ռեստորաններ՝ 81 տոկոս:

Ադրբեջանում գների ընդհանուր մակարդակի աճի տեմպերը բնութագրվում են նվազման միտումով, ինչպես Վրաստանում, ինչի մասին վկայում է օգոստոսյան վիճակագրությունը, որի համաձայն երկրում տարեկան գնաճը կազմել է 13 տոկոս:

Բացի այդ, գների աճի տեմպերը դեռ բարձր են Ռուսաստանում, որտեղ օգոստոսին տարեկան գնաճի մակարդակը կազմել է 15,1 տոկոս: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա գների ընդհանուր մակարդակը երկրում մեկ տարում աճել է 9,1 տոկոսով։