Վրաստանում գրանցված է 12 հազար 864 իրանական բիզնես

Վրաստանում իրանական կապիտալի մասնակցությամբ գրանցված է 12 հազար 864 բիզնես, որոնցից 2 հազար 143-ն ակտիվ են, գրել է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ի պատասխան bm.ge-ի հարցման։

Ծառայության տվյալներով՝ միայն 2025 թվականին Վրաստանում գրանցվել է 250 իրանական բիզնես։

Նոր գրանցված սուբյեկտների վիճակագրությունն ըստ տարիների.

  • 2015 — 260 բիզնես;
  • 2016 — 886 բիզնես;
  • 2017 — 2,152 բիզնես;
  • 2018 — 3,156 բիզնես;
  • 2019 — 720 բիզնես;
  • 2020 — 252 բիզնես;
  • 2021 — 240 բիզնես;
  • 2022 — 458 բիզնես;
  • 2023 — 465 բիզնես;
  • 2024 — 379 բիզնես: