Վրաստանում կորոնավիրուսից 39-րդ մահն է գրանցվել

stopcov.ge-ն տեղեկացնում  է, որ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 39-րդ պացիենտը: Մեկ օրում ապաքինվածների թիվը 796 է:

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում 326 նոր  դեպք է հաստատվել:

Այսօրվա դրությամբ Վրաստանում լաբորատոր հաստատվել է  6 192 դեպք, ապաքինվածների ընդհանուր թիվը  2 324 է: