Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների նոր ռեկորդ է գրանցվել

Նոյեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 824 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 100 684 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 851 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 81 783 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 33 մարդ, ընդհանուր՝ 927:

Կարանտինային գոտում է գտնվում 2 128 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 5976 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 445 պացիենտ: