Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին աճել է

Վրաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 45 դեպք: Ապաքինվել է 6 պացիենտ: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը 1729 է, ապաքինմանը` 1321:

Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5882 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 390 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: