Վրաստանում կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծանր է

Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հաղորդմամբ, կլինիկայում կորոնավիրուսով վարակված 15 պացիենտից 2-ի առողջական վիճակը ծանր է,  մեկի մոտ թույլ նախանշաններ են, իսկ մնացածը թեթև կոկորդի ցավ, հազ ու ջերմություն ունեն:

«42 պացիենտ ունենք կլինիկայում այս պահին: Կորոնավիրուսով վարակվածների շարքում մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ, ևս մեկի ջերմությունը 38 է, սա երկկողմանի թոքաբորբի ախտանշան է»,- ասել է Ցերցվաձեն լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով 15 վարակված կա, որոնցից 14-ը Ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժվում, մեկի գտնվելու վայրն անհայտ է: