Տեսանյութ. Վրաստանում կսկսվի 65 տարեկանից բարձր անձանց Covid-19-ի դեմ պատվաստումը

Վրաստանի պատվաստման ծրագրում փոփոխություններ արվեցին: Այսօր Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդի նիստից հետո առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարեց, որ Վրաստանում կմեկնարկի 65 տարեկանից բարձր անձանց պատվաստումը:

Նրա խոսքով, պատվաստվելու համար հատուկ հարթակում գրանցվել հնարավոր կլինի մարտի 25-ից: Պատվաստումը կշարունակվի կամավորական սկզբունքով:

Հիշեցնենք, որ մինչև այսօր, ըստ Վրաստանի պատվաստման ծրագրի, առաջին փուլում պետք է պատվաստվեին բուժաշխատողները, որից հետո նոր միայն բնակչության այլ խմբեր: Վերջին տվյալներով՝ Վրաստանում «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութով պատվաստվել է առողջապահական ոլորտի 3843 աշխատող: