Վրաստանը Եվրոպայի հուսալի գործընկերն է․ Բախտաձեն՝ կանցլերի այցի մասին

«Գերմանիայի կանցլերի Թբիլիսի այցը հաստատում է, որ Եվրոպայի համար Վրաստանը հուսալի գործընկեր է»: Այս մասին կառավարության օգոստոսի 17-ի նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Հիշեցնենք՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հարավկովկասյան երկրներ այցի շրջանակներում Վրաստան կժամանի օգոստոսի 23-ին: Կանցլերի պաշտոնում Մերկելը Թբիլիսի է ժամանում երկրորդ անգամ: Առաջին այցը տեղի է ունեցել 2008-ի օգոստոսյան կարճատեև պատերազմից (ռուս-վրացական) հետո՝ օգոստոսի 17-ին:

Օգոստոսի 24-25-ը Մերկելը պաշտոնական այցով կլինի Հայաստանում։

Թողնել պատասխան