Վրաստանում մեկ օրում 1000-ից ավելի կորոնավիրուսի նոր դեպք է հաստատվել

Վրաստանում շարունակում է պահպանվել բարդ համաճարակային իրավիճակը: Հունիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1010 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 366 078  է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 28 617 թեստավորում, որից 15 164-ը հակամարմինների արագ թեստով, 13 453-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 603 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 351 747 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 5 316:

Դրականության ցուցանիշը՝ օրական 3.53%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2,59%, վերջին 7 օրվանը՝ 2.69%: