Վրաստանում միջին աշխատավարձը 1217 լարի է. Geostat

Վրաստանի ազգային վիճակագրության  ծառայության (Geostat) պաշտոնական տվյալների համաձայն, 2019 թվականի երրորդ քառորդում միջին աշխատավարձը կազմել է 1 217 լարի, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 91,6 լարիով աճ է արձանագրել:

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխատավարձերի աճը նկատելի է գրեթե բոլոր հատվածներում: Համեմատաբար բարձր աշխատավարձ արձանագրվել է  շինարարության (2008 լարի), տեղեկատվության և հաղորդակցության (1 958 լարի), մասնագիտական և տեխնիկական գործունեության (1 936,2 լարի) և ֆինանսական գործունեության (1 989,6 լարի) ոլորտներում:

2019 թվականի երրորդ քառորդում կանանց միջին աշխատավարձը սահմանվել է 924 լարի, տղամարդկանց միջին աշխատավարձը՝ 1 475 լարի: