Վրաստանում միջին ամսական աշխատավարձն ավելացել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճել է 16,1 տոկոսով՝ 213,3 լարիով, և կազմել 1 541,3 լարի։

Ըստ գործունեության տեսակների՝ համեմատաբար բարձր աշխատավարձեր են նկատվել հետևյալ ոլորտներում.

  • տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 3 108,8 լարի, աճը 43,1 տոկոս,
  • ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 2 671.0 լարի, աճը՝ 13,4 տոկոս:
  • շինարարություն՝ 2 177.6 լարի, աճը` 8.5 տոկոս,
  • լեռնահանքային արդյունաբերություն և քարհանքերի վերամշակում՝ 2 026.4 լարի, աճը 16.6 տոկոս: