Վրաստանում ներդրումների քանակը աճում է. Ո՞ր երկրներն են առաջատարները ներդրողների շարքում

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տեղեկատվությամբ՝  2019 թվականի օտարերկրյա ուղղակի ներդրումների քանակը կազմում է 1 310,8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018 թվականի տվյալներից ավել է 0,3 տոկոսով: 2018 թվականին Վրաստանում ուղիղ ներդրումների տեսքով եղել 1 306,3 մլն ԱՄՆ դոլար:
2019 թվականին Վրաստանում ամենամեծ ուղղակի ներդրումը կատարել է Մեծ Բրիտանիան՝ 236,6 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է Վրաստանում ուղղակի ներդրումների 18% -ը:

Դրան հաջորդում է Թուրքիան՝ 175,3 միլիոն դոլար ներդրումով, երրորդ տեղում Իռլանդիան է, որը կատարել է 133,2 միլիոն դոլարի ներդրում, չորրորդ տեղում է ԱՄՆ-ն ՝ 111,5 միլիոն դոլար ուղղակի ներդրումով:

Ուղղակի օտարերկրյա ներդրումներ իրականացվել են նաև այլ երկրներից, այդ թվում՝

Նիդերլանդներ `100.4 միլիոն դոլար,
Պանամա — 76.8 միլիոն դոլար,
Լյուքսեմբուրգ — 68,8 միլիոն դոլար,
Ռուսաստան ՝ 54,5 միլիոն դոլար,
Չինաստան — 43,7 միլիոն դոլար,
Ճապոնիա — 39,5 միլիոն դոլար,
Այլ երկրներ ՝ 270,4 միլիոն դոլար: