Մարգվելաշվիլին Բաքու է մեկնում

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մարտի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։  

Նախագահի մամլո խոսնակ Էկա Միշվելաձեն տեղեկացրել է, որ Վրաստանի ղեկավարը մասնակցելու է «Միջազգային հարաբերությունների ապագա. Շահ և իշխանություն» 5-րդ համաշխարհային ֆորումին, ելույթ է  ունենալու աշխարհի ավելի  քան 50 երկրների  ներկա և նախկին առաջնորդների առջև:

«Աշխատանքային այցի շրջանակներում նախագահը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,-հայտարարել է Էկա Միշվելաձեն:

Թողնել պատասխան