Թբիլիսիի առևտրականները սպառնում են կրկնել Բաթումիի դեպքերը

Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքում Թբիլիսիի «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնում վերջերս բռնկված հրդեհից տուժած առևտրականները բողոքի ցույց են անցկացրել:

Նրանք պնդում են, որ վարչապետը մարտի 13-ին խոսք է տվել իրենց հանդիպել 24 ժամվա ընթացքում, սակայն, այսօր հրաժարվել է: Տեղեկացնում է «frontnews.ge»-ն:

«Մենք այս երկրի քաղաքացիներն ենք, կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի մեզ վրա: Ամոթ է, երբ քաղաքացին 45 օր ցույց է անում, 23 օր հացադուլ , սակայն նրա ոչ ոք չի նկատում: Կարծես՝  շատ ավելի կարևոր գործեր ունեն: Ուզում են, որ  Բաթումիի իրադարձությունները կրկնվեն՝ կկրկնվեն»,- հայտարարել է ցույցի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ Թբիլիսիում այդ դեպքերը կարող են ավելի վատ հետևանքներ ունենալ։

Թողնել պատասխան