Վրաստանում ներկայումս գործում է 46 քովիդ-հյուրանոց

Վրաստանում ներկայումս գործում է 46 քովիդ-հյուրանոց և 2217 սենյակ։ Այս մասին տեղեկանում ենք զբոսաշրջության ազգային վարչությունից։

Թբիլիսիում գործում է 26 քովիդ-հյուրանոց՝ ընդհանուր 1260 սենյակով։

Զբոսաշրջության ազգային վարչությունը չի նշում, թե քանի սենյակ է ազատ, սակայն վստահեցնում է, որ երկրում քովիդ-հյուրանոցների պակաս չկա։

«Ազատ սենյակների թիվը դինամիկ է և տատանվում է՝ կախված իրավիճակից»,- նշել են Զբոսաշրջության ազգային վարչությունից։