Վրաստանում նշում են մայրենի լեզվի օրը

Վրաստանում ապրիլի 14-ին նշվում է մայրենի լեզվի օրը: Այս օրը նշվում է 1990 թվականից ի վեր։

Այն խորհրդանշում է 1978 թվականի ապրիլի 14-ի իրադարձությունները, երբ Խորհրդային իշխանությունները փորձում էին Վրաստանում որպես պետական լեզու թողնել միայն ռուսերենը:

1978 թվականի ապրիլի 14-ին Վրաստանի Սահմանադրության մեջ պետական լեզվի մասին գրության փոփոխության դեմ Թբիլիսիում ուսանողների կողմից կազմակերպված ցույցեր սկսվեցին: Փոփոխությունների համաձայն, Վրաստանի Հանրապետությունում վրաց լեզվի պետական կարգավիճակը չեղարկվում էր:

Բողոքների արդյունքում պահպանվեց վրաց լեզվի կարգավիճակը որպես պետական լեզու:

1990 թվականից սկսած վրաց լեզվի օրը Վրաստանում նշվում է բազմաթիվ միջոցառումներով։