Վրաստանում սկսվել է նաև ուսուցիչների պատվաստման գործընթացը

Վրաստանում Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացին են միացել նաև ուսուցիչները: Ապրիլի 20-ին Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին և Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ներկա են գտնվել Հանրապետական հիվանդանոցում տեղի ունեցած 55 տարեկանից բարձր ուսուցիչների պատվաստման գործընթացին:

Չխենկելին ուսուցիչներին շնորհակալություն է հայտնել այն սոցիալական պատասխանատվության համար, որը ցուցաբերել են ուսուցիչները և նշել, որ ուսումնական գործընթացը բնական միջավայր վերադարձնելը մեծ ձեռքբերում է և պետք է պահպանել դա: ԿԳ նախարարը նշել է, որ Թբիլիսիում և շրջաններում պետք է ակտիվորեն շարունակվի ուսուցիչների պատվաստումը, որով դպրոցներում անվտանգ միջավայր կապահովվի:

Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ կարևոր է, որ ուսումնական գործընթացն անվտանգ լինի երեխաների և ուսուցիչների համար: Նախարարը 55 տարեկանից բարձր ուսուցիչներին կոչ է արել ակտիվանալ և իմունիզացիայի միջոցով ստեղծել ուսման անվտանգ միջավայր: