Վրաստանում ստեղծվել է երկրի զարգացման և բարեփոխումների միջգերատեսչական խորհուրդ

Վրաստանի կառավարության որոշմամբ, ստեղծվել է երկրի զարգացման և բարեփոխումների միջգերատեսչական խորհուրդ, որը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնության համաձայն, կմշակի երկրի զարգացման տասնամյա ծրագիրը: Միջգերատեսչական խորհուրդը կգլխավորի Վրաստանի կառավարության ղեկավարը:

Զարգացման եւ բարեփոխումների խորհրդի անդամները կլինեն նախարարներ, պատգամավորներ եւ այլ պաշտոնատար անձինք: Զարգացման և բարեփոխումների խորհուրդը լիազորված է ստեղծել աշխատանքային խմբեր և ենթախմբեր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հրավիրել համապատասխան գերատեսչությունների կամ համապատասխան ոլորտի մասնագետների, փորձագետների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների:

Զարգացման և բարեփոխումների խորհրդի նպատակն է ոչ ուշ, քան 2021 թվականի մայիսի 31-ը, Վրաստանի կառավարությանը ներկայացնել տասնամյա զարգացման ծրագրի նախնական փաստաթուղթը: