Երկրում արդեն շրջանառվում է կորոնավիրուսի նոր՝ բրիտանական տեսակը. Գամկղրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի տեղեկատվությամբ, երկրում արդեն շրջանառվում է կորոնավիրուսի նոր՝ բրիտանական տեսակը:

Նրա խոսքով, այս փուլում կորոնավիրուսի նոր տեսակի տարածման համար բավական վարակավածների քանակ է հավաքվել:

Բացի այդ, Գամկղրելիձեն նշել է, որ երկրում գրանցվել է նաև կորոնավիրուսով կրկնավարակման մի քանի դեպք:

«Կրկնավարակման դեպքերը ոչ միայն մեզ մոտ, այլ ամբողջ աշխարհում է ավելանում և հենց դրա համար է անհրաժեշտ ինտենսիվ պատվաստում, որ ինչքան հնարավոր է քիչ լինեն նման դեպքերը»,- հայտարարել է Գամկղրելիձեն: