Վթարի է ենթարկվել Թբիլիսիից Երևան ուղևորվող մարդատար մեքենան․ կա մեկ զոհ․ լուսանկարներ

Թբիլիսիից Երևան ուղևորվող մարդատար մեքենան այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 14։30-ի սահմաններում վթարի է ենթարկվել Տավուշի մարզում։

Դիլիջան քաղաքի կենտրոնական հատվածում բախվել են Վրաստանից ժամանող Mercedes Vito մակնիշի 50 RR 553 համարանիշի (վարորդ` Լ.Ա.) և Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի (վարորդ` Գ.Հ .) ավտոմեքենաները։ 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները։

«ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (ՌԴ քաղաքացի Ա.Խ.-ն, ծնված 1993 թ.) տեղում մահացել է: Այլ տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։