Վթարի հետևանքով երկու մարդ է մահացել

Հուլիսի 23-ին Կասպի-Իգոեթի ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Վթարի հետևանքով երկու մարդ է մահացել: Տեղեկության համաձայն, իրար են բախվել երկու ավտոմեքենա:

Վրաստանի ներքին գործերի նախարարութունից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել  Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն։