Վթարի հետևանքով հետիոտն է մահացել

Թբիլիսիի Կախեթի մայրուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, գրում է Formula-ն:

Ըստ առկա տեղեկությունների՝ վթարի հետևանքով հետիոտն է մահացել։

Գործ է հարուցվել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը նախատեսում է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։