Wizz Air-ը հրաժարվել է թռիչքից`աշխատանքային ժամն ավարտվելու պատճառաբանությամբ

Wizz Air ավիաընկերության Քութայիսի-Միլան չվերթի ուղևորները չեն կարողացել Միլան հասնել: Թռիչքը նշանակված էր առավոտյան 06:00-ին։ Սկզբում որպես թռիչքի հետաձգման պատճառ հաղորդվել է վատ եղանակը,  ավելի ուշ օդանավի անձնակազմը հայտարարել է, որ իրենց  աշխատանքային ժամն ավարտվել է, ուստի` թռիչք չեն իրականացնի:

Քութայիսիի օդանավակայանը միջադեպի հետ կապված պատասխանատվություն չի վերցրել, ուղևորներին խնդրի լուծման որևէ տարբերակ չի առաջարկվել: Նրանց միայն առաջարկվել է հյուրանոցում տեղավորվել` սպասելով հաջորդ թռիչքին, որը նշանակված է հունվարի 31-ին, ժամը 15:00-ին: Ուղևորների մի մասը հրաժարվել է` անիմաստ համարելով ուշացումով թռիչքը, քանի որ Միլան մեկնում էին ընդամենը 2-3 օրով:

Թողնել պատասխան