Wizz Air-ը դադարեցնում է դեպի Քիշնև բոլոր չվերթերը

Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը մարտի 14-ից կդադարեցնի բոլոր չվերթերը դեպի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև։ Պատճառը օդային տարածքի անվտանգության հետ կապված ռիսկն է։

Ինչպես հայտնի է, ամսվա սկզբին ռուսական հրթիռ է արձակվել Մոլդովայի օդային տարածքում։

Մոլդովայի իշխանությունները և քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչները ավիաընկերության որոշումն անսպասելի և ցավալի են անվանում։

Ավիաընկերությունը նշում է, որ թռիչքների դադարեցման պատճառը միայն անվտանգության ռիսկն է։

«Մոլդովայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից և երկրի օդային տարածքում աճող, բայց ոչ անմիջական ռիսկից հետո, Wizz Air-ը դժվար, բայց պատասխանատու որոշում է կայացրել` մարտի 14-ից դադարեցնել բոլոր թռիչքները դեպի Քիշնև», — նշված է ավիաընկերության հայտարարության մեջ:

Ըստ BBC-ի՝ Մոլդովայի իշխանությունները հայտարարել են, որ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները Wizz Air-ի վերադարձի համար։