«Խաղաղության քաղաք» կարգախոսի փոփոխության պահանջով բողոքի ցույց կանցկացվի

Թբիլիսիի Ազատության հրապարակում՝ այսօր՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, տեղի կունենա բողոքի ցույց՝ «Խաղաղության քաղաք» կարգախոսի փոփոխության պահանջով։

«Հավաքվում ենք Ազատության հրապարակում՝ քաղաքապետարանի դիմաց, միասին տեսնենք, թե քաղաքապետարանն ինչ կպատասխանի՝ «Խաղաղության քաղաք» մակագրությունը փոխելու կամ չեղարկելու խնդրանքին։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել օրենքով տրված խոսքի ազատությունից, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մաս կազմել եվրոպական ընտանիքին, բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում ամոթով շրջել կառավարության հիմարության պատճառով պետք է միանան»,- գրել են ցույցի կազմակերպիչները։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թբիլիսիի քաղաքապետարանը «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) տեղական ծրագրի մասնակից է, որի նպատակն է կայուն զարգացման միջոցով կառավարման գործընթացը ավելի թափանցիկ, հաշվետու դարձնել քաղաքացիներին և բարձրացնել կառավարման և ծառայությունների որակը՝ ի շահ քաղաքացիների:

Ի դեպ, նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Թբիլիսիի ամանորյա գլխավոր կարգախոսը լինելու է «Խաղաղության քաղաք»։ Քաղաքապետարանը նույն մակագրությունը տեղադրել է Ազատության հրապարակի տոնածառի մոտ: