Խաշուրի-Ախալցիխե-Վալե ճանապարհի մի հատվածում երթևեկելի մասը կնեղացվի

Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի հետ կնքված պայմանագրի հիման վրա «Ջավախավտոգազ» ՍՊԸ-ն միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ճանապարհի 68-69 կմ հատվածում իրականացնում է ամորտիզացված երկաթբետոնե պարապետների փոխարինման աշխատանքներ, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Շինարարության ընթացքում երթևեկելի հատվածը ժամանակավորապես կնեղացվի մեկ գոտիով։ Նշված աշխատանքները կիրականացվեն 2022 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 06:00-18:00-ը, իսկ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 06:00-18:00-ը: