«Խելացի լուսացույցները» կվերացնեն Թբիլիսիի խցանումները

Վրաստանի մայրաքաղաքում խելացի տեսախցիկներին շուտով կհետևեն նաև «խելացի լուսացույցները»։

Քաղաքապետարանն առաջիկա ամիսներին նախատեսում է Թբիլիսիի փողոցներում տեղադրել այսպես կոչված «խելացի լուսացույցները», դրանք ճանապարհային երթևեկության հոսքերը կառավարող խելացի համակարգեր են։

Փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի խոսքով, լուսացույցների վրա կտեղադրվեն խելացի սարքեր, որոնք ավտոմատ ռեժիմով տեղեկատվություն կստանան ճանապարհներին տրանսպորտային հոսքերի հետ կապված:

«Կոնկրետ դետեկտորները կմոնտաժվեն լուսացույցների վրա, դրանք կգնահատեն փողոցի երթևեկության ծանրաբեռնվածությունը՝ դրանից ելնելով կթույլատրեն կամ կարգելեն տվյալ ուղղությամբ հոսքը որոշ ժամանակահատվածում: Համակարգն ամեն անգամ նոր սցենար կառաջարկի խցանումների ու փողոցների ծանրաբեռնվածության դեպքում»,- ասել է Խմալաձեն:

Քաղաքային իշխանության ներկայացուցչի խոսքով մի քանի ամիս անց համակարգն ուժի մեջ կմտնի: