Խորաթա #5. Մշակույթ

«Ալիք Մեդիա»-ն «Սոցիալական արդարության կենտրոն»-ի հետ համագործակցության շրջանակներում ներկայացնում է նոր, «Խորաթա» փոդքասթների շարքը, որտեղ ոչ պաշտոնական ձևաչափում «խորաթա ենք անում» Սամխցե Ջավախքի բնակիչների հետ, տեղացիների համար կարևոր թեմաների շուրջ: «Խորաթա» Սամցխե Ջավախքի բարբառներից մեկով նշանակում է զրույց, քննարկում:

Այս  հաղորդման ընթացքում Line up մշակութային կենտրոնի հիմնադիր Սոնա Տոնականյանի հետ ենք խոսել: Մեր նկարահանումներն, ի դեպ հենց «Line up»-ում են իրականացվում: