Խորհրդարանի շենքի վրա արված գրությունները մաքրում են

Վրաստանի խորհրդարանի շենքի վրա երեկ տեղի ունեցած ցույցի ընթացքում արված գրությունները ջնջում են։ Համապատասխան ծառայության ներկայացուցիչներն արդեն ջնջել են խորհրդարանի շենքի պատին բողոքի ցույցի մասնակիցների արած մակագրությունը, որտեղ ասվում էր՝ «Այստեղ երկիրը ծախող ստրուկներ են նստած»։

Նշենք, որ այսօր խորհրդարանի շենքի դիմաց կրկին երկաթյա պատնեշներ են տեղադրվել, որոնք երեկ հանրահավաքի մասնակիցները հանել էին։ Օրենսդիր մարմնում մոբիլիզացված են պարեկային ոստիկանության ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 15:00-ին, խորհրդարանի շենքի մոտ՝ Ռուսթավելիի պողոտայում, կրկին հանրահավաք է հայտարարված։