Խոշոր վթար Թբիլիսիում

Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայում վթար է տեղի ունեցել. իրար են բախվել ավտոբուսն ու մի քանի մեքենա։

Ըստ առկա տեղեկությունների՝ ավտոբուսի վարորդը, հավանաբար, կորցրել է ավտոբուսի կառավարումը։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներ չկան. վնասվել է 10 տրանսպորտային միջոց։

Դեպքի վայրում է պարեկային ոստիկանությունը, հետաքննություն է իրականացվում։