Մոսկվան Թբիլիսիի նկատմամբ իր դիրքորոշումը չի փոխի․ Զախարովա

Մոսկվան Թբիլիսիի նկատմամբ իր դիրքորոշումը չի փոխի, ինչպիսին էլ լինեն Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման մասին հարցին։

«Նա եղել է Վրաստանի ԱԳ նախարարը և այս առումով, իհարկե, Զուրաբիշվիլիին լավ ենք ճանաչում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունենք, այս հարցը կարծում եմ Ռուսաստանի արտաքին գերատեսչությանը չպետք է ուղղել: Մենք ունենք նույն դիրքորոշումը: Ռուսաստանը չի եղել դիվանագիտական հարաբերությունները խզելու նախաձեռնողը: Սա մի մեծ սխալ էր, որը թույլ տվեց  Վրաստանի այն ժամանակվա իշխանությունը»,- հայտարարել է Մարիա Զախարովան՝ հավելելով, որ այս իրավիճակում տուժում են երկու երկրների ժողովուրդները: