Երեկվա օրը համառոտ. հունվարի 5

Ազգային բանկի հրապարակած հաշվետվության համաձայն՝ Վրաստանում գնաճի բարձրակետի շրջանն արդեն ավարտվել է։

2023 թվականից Վրաստանի հանրակրթական դպրոցներում աշխատողների համար մի շարք փոփոխություններ են նախատեսված:

Վրաստանի հանրակրթական դպրոցների ուսուցիչները 2023 թվականը սկսել են նոր ստորագրահավաքով:

Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) փոխանցմամբ, հանրակրթական դպրոցների տնօրենների քննության առաջին փուլը կմեկնարկի 2023 թվականի հունվարի 22-ին։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած 2022 թվականի տվյալներով, Վրաստանում ընտանիքների գրեթե 4,6 տոկոսն ապրում է վարձով կամ գրավադրված բնակարանում:

Վրաստանի ազգային գրադարանի Մայիսի 26-ի դահլիճում, հունվարի 12-ին` ժամը 18։00-ին կկայանա Սերգեյ Փարաջանովին նվիրված մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

2022 թվականի դեկտեմբերին Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունն առանց մրցույթի պայմանագիր է կնքել մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման և կապիտալ աշխատանքների համար։

Վրաստանի տարածքով Ադրբեջանը սկսել է գազ մատակարարել Ռումինիային։

Առևտրի կենտրոնում արգելվում է արտադրանքի կշռման համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։

2023 թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաներն ամսական 200 լարի նպաստ կստանան:

«Վիվամեդ» կլինիկայի գլխավոր տնօրեն Նինո Նադիրաձեի խոսքով, կլինիկան խորհուրդ չի տալիս Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ֆիզիկական ներկայությունը դատավարությանը։

«Վրաստանի ավտոտեխզննման մարմինների ասոցիացիայի» նախագահ Վաժա Իորդանիշվիլիի խոսքով՝ 2022 թվականին մոտ 250 հազար մեքենա չի անցել տեխզննումը, ինչը տեխզննում անցած մեքենաների 30 տոկոսն է։