Սոցիալապես անապահով երեխաները ամսական 200 լարի նպաստ կստանան

2023 թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաներն ամսական 200 լարի նպաստ կստանան:

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, նշված դրամական հավելավճարն ստացողը սոցիալապես անապահով մինչև 16 տարեկան երեխաները կլինեն, որոնց ընտանիքի սոցիալական վարկանիշային միավորը չի գերազանցի 120 հազար միավորը։

Նախարարության փոխանցմամբ՝ այս օգնությունից կօգտվի մոտ 232 հազար երեխա:

Ծրագրի բյուջեն կազմում է 465 մլն լարի։