Սբ. Ծննդյան ճրագալույցի պատարագ Արագվայի Սուրբ Գևորգ եկեղեցում

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»․

Այսօր՝ հունվարի 5-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Արագվա գյուղի Հայ Առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ։

 

 

Սուրբ պատարագն անցկացրեց Տեր Թադեոս  քահանա Տեր-Մկրտչյանը։ Հավատացյալները վառվող մոմեր տարան տուն` տները լուսավորելու համար։

Տեղեկացնենք, որ վաղը ժամը 10։00-ին տեղի կունենա Սուրբ Ծննդյան պատարագ։

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Ուղղափառ եկեղեցիները նշում են այդ տոնը հունվարի 7-ին, որը, ըստ ուղղափառ եկեղեցիների օգտագործած Հուլյան օրացույցի, համընկնում է դեկտեմբերի 25֊ին։