ԵԱՀԿ առաքելությունը հանդիպում է կուսակցությունների հետ

Այսօրվանից՝ օգոստոսի 4-ից, Թբիլիսիում մեկնարկում է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի նախնական գնահատող առաքելության հանդիպումների շարքը Վրաստանի քաղաքական կուսակցությունների հետ:  Հանդիպումներն անցկացվելու են Վրաստանի Արտգործնախարարության շենքում:

Նշենք` Վրաստանում հոկտեմբերի 31-ին  խորհրդարանական ընտրություններ են կայանալու:

Այսօր հայտարարվել է նաև, որ միջազգային դիտորդներն ընտրություններին մասնակցելու նպատակով կկարողանան մուտք գործել երկիր՝ առանց 14-օրյա կարանտին անցնելու: