Վրաստանում ԵԱՀԿ 23 երկրների խնդրանքով մեկնարկած «Մոսկվայի մեխանիզմի» շրջանակներում մշակված մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը խստորեն քննադատել է Վրաստանի կառավարությանը և կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել։
Զեկույցում կոչ է արվել կառավարությանը չեղյալ համարել գրեթե բոլոր փոփոխությունները/օրենքները, որոնք մարդու իրավունքների պաշտպանները համարում են բռնաճնշող, և «քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել»։
Զեկույցը նաև հղում է արել Հռոմի կանոնադրությանը և հորդորել կանոնադրությունն ստորագրող կողմերին քննարկել Վրաստանի գործը Միջազգային քրեական դատարան (ICC) ուղարկելու հարցը։
Թբիլիսին, ի պատասխան, արտահայտել է «խոր մտահոգություն» և «կտրականապես մերժել է զեկույցում պարունակվող եզրակացություններն ու առաջարկությունները»։