Եղանակը՝ Ամանորին

Ամանորի գիշերը Վրաստանի խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումիում և Զուգդիդիում ձյուն չի տեղա։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում դեկտեմբերի 29-31-ը և Ամանորի առաջին օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ։

2024 թվականի դեկտեմբերի 29-31-ը և հունվարի 1-2-ը Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մինչև տարեվերջ ցերեկը կլինի +9, +11, իսկ Ամանորին կբարձրանա մինչև +13, +15 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) 2024 թվականի դեկտեմբերի 30-31-ը և հունվարի 1-2-ը կրկին կդիտվի առանց տեղումների եղանակ։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի, Դեդոփլիսցխարո) սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում ևս (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) 2024 թվականի դեկտեմբերի 30-31-ը և հունվարի 1-2-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։