Վրաստանում ապրիլի 24-ին սպասվում են անձրև և ամպրոպ։
Meteo.gov.ge-ի փոխանցմամբ՝ Արևմտյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ ամպամածությունը կխտանա։ Գիշերը և օրվա երկրորդ կեսից շրջանների զգալի մասում` կարճատև անձրեւ և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում գիշերը +7, +12 աստիճան, ցերեկը՝ +20, +25 աստիճան, ափամերձ շրջաններում` +14, +19 աստիճան:
Արևելյան Վրաստանում ամպամածության ժամանակ առ ժամանակ ավելացում։ Գիշերը և օրվա երկրորդ կեսից շրջանների զգալի մասում կդիտվեն կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։