Հունիսի 2-4-ին Վրաստանում տաք եղանակի ֆոնին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Մայրաքաղաք Թբիլիսիում երեկոյան ժամերին նույնպես սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան:
Արևմտյան և Արևելյան Վրաստանի լեռնային և բարձրլեռնային շրջաններում ևս տեղ-տեղ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը լեռներում կլինի +19, +24, իսկ բարձրլեռնային վայրերում՝ +14, +19 աստիճան: