Եղանակն առաջիկա օրերին 

Առաջիկա օրերին Վրաստանում հիմնականում սպասվում է արևոտ և առանց տեղումների եղանակ։ Գիշերային ժամերին սպասվում է +13, իսկ ցերեկային ժամերին` +19 — +21 աստիճան։ 

Արևելյան Վրաստանում մինչև հոկտեմբերի 24-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի +16 — +18 աստիճան, գիշերային ժամերին՝ +5 — +7 աստիճան։ Հոկտեմբերի 22-ին և 23-ին ևս սպասվում է հիմնականում արևոտ եղանակ։ 

Եղանակային դրական փոփոխություններ մայրաքաղաքում ևս կլինեն հոկտեմբերի 22-ից։ Մասնավորապես, հոկտեմբերի 22-23-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +17 — +19, իսկ գիշերային ժամերին` +6 — +8։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր