ԵՄ առաքելությունը ցավակցություն է հայտնում աղետի կապակցությամբ

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքի հետ կապված հայտարարություն է տարածել:

Եվրամիության առաքելությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել Շովիում ավերիչ սողանքի պատճառով ողբերգական դեպքի զոհերի ընտանիքներին և ընկերներին։

«Եվրամիության պատվիրակությունն ուշադիր հետևում է տեղում աշխատող համապատասխան գերատեսչությունների, բժիշկների և քաղաքացիների կողմից իրականացվող փրկարարական և տարհանման գործողություններին և հուսով է, որ աղետի գոտում մնացած և անհետ կորածները կկարողանան ապահով վերադառնալ իրենց տները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այս պահի դրությամբ (14:30) Շովում զոհերի թիվը 7 է: Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Երեկ՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային գործընթացներ են ակտիվացել: Փրկարարական աշխատանքները սկսվել են ծանուցումից մոտ 3 ժամ անց։ Այսօր՝ օգոստոսի 4-ին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է աղետի գոտի։

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն ասել է, որ դեռևս չի հաջողվել կապ հաստատել Շովիում գտնվող 35 մարդու հետ։