ԵՄ-ից արտաքսված և երրորդ երկիր վերադարձված անձանց թվով Վրաստանը երկրորդ տեղում է

Եվրոպական վիճակագրական վարչության (Եվրոստատ) տվյալներով՝ Վրաստանը 2025 թվականին Եվրամիության տարածքից արտաքսված և երրորդ երկիր վերադարձված անձանց թվով երկրորդ տեղում է։ Անցած տարվա ընթացքում ԵՄ անդամ երկրներից Վրաստան է վերադարձել 10 հազար 475 մարդ։ Երրորդ երկիր ամենաշատ վերադարձվածները Թուրքիայի քաղաքացիներն են՝ 13 հազար 405 մարդ, Սիրիան երրորդ տեղում է՝ 8370 մարդ, և Ալբանիան՝ 8020 մարդ։

2025 թվականի ընթացքում ԵՄ մուտքը մերժել են երրորդ երկրների 132 հազար 600 քաղաքացիների, ինչը 7.1%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից (123 հազար 835 մարդ)։ Նրանցից Վրաստանի 4785 քաղաքացիների մերժվել է մուտք գործել ԵՄ։

ԵՄ անդամ պետությունների տարածքում անօրինական գտնվող անձանց թիվը նվազել է 21.7 տոկոսով, ինչը նշանակում է, որ անօրինական ներգաղթյալների թիվը 918 հազար 525-ից նվազել է մինչև 719 հազար 395։ 2025 թվականին ԵՄ անդամ պետություններում անօրինական բնակվում էր Վրաստանի 16 հազար 230 քաղաքացի։

Եվրոստատի տվյալներով՝ համապատասխան հրամանագրի հրապարակումից հետո երրորդ երկիր է վերադարձել 135 հազար 460 հազար քաղաքացի։ Այս թիվը գրեթե 21 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։