ԵՄ-ն առաջարկել է Վրաստանում ստեղծել ճանապարհային անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Եվրոպական միությունը առաջարկել է Վրաստանում ստեղծել ճանապարհային անվտանգության տարածաշրջանային կենտրոն: Այս մասին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան:

Ըստ Քոբուլիայի, ԵՄ-ի հետ երկխոսության արդյունքում կառավարությունը նոր նախաձեռնություններ մշակելու հնարավորություն կունենա:

«2019 և 2020 թվականներին կտեսնենք տրանսպորտային համակարգերի զարգացման զգալի առաջընթաց», — ասել է նա:

Նախարարի խոսքերով՝ երկխոսության հիմնական նպատակը ԵՄ-ի և Վրաստանի միջև համագործակցության խորացումն է և կոնկրետ որոշումներ կայացնելը: Քոբուլիան շեշտել է, թե բարձր մակարդակի երկխոսություն անցկացնելը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն հատուկ վերաբերմունք ունի Վրաստանի նկատմամբ: