Երեք կարևոր օրենք հասանելի է նաև հայերենով

«Վրաստանի օրենսդրության տեղեկատու» կայքում Վրաստանի երեք օրենք արդեն հասանելի է նաև հայերենով: Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի գիտակցության բարձրացման՝ «I Choose Equality» արշավի ֆեյսբուքյան էջում: Եվրոպայի խորհրդի աջակցությամբ հայերեն ու ադրբեջաներեն են թարգմանվել հետևյալ օրենքները՝

  • Վրաստանի Սահմանադրություն https://bit.ly/2ZQyISe
  • Վրաստանի օրենք խտրականության բոլոր ձևերի վերացման մասին http://bit.ly/3pR3d4T
  • Վրաստանի օրենք Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և/կամ ընտանեկան բռնության, բռնության զոհերին պաշտպանելու և աջակցության մասին http://bit.ly/3aUa6ON

Հղումներով անցնելով կարելի է ներբեռնել օրենքների հայերեն  տարբերակները: