Երկրորդ փրկարար ուղղաթիռը Վրաստանում է

Ֆրանսիական Airbus Helicopters ընկերության արտադրած H 145 երկրորդ ուղղաթիռը հանձնվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությանը։ Ըստ ՆԳՆ-ի՝ վերջինս հագեցած է փրկարարական տեխնիկայով, աչքի է ընկնում նաև բարձրության վրա գործելու ունակությամբ։

Նույն հաղորդագրության համաձայն՝ նոր ուղղաթիռը լիովին հագեցած է հրդեհաշիջման և հանքափրկարարական տեխնիկայով։

Վրացական անձնակազմը վերապատրաստում է անցել Գերմանիայում՝ Airbus Helicopters ուսումնական ակադեմիայում։ Հենց այս անձնակազմն է ապահովել H 145 ուղղաթիռի թռիչքն ու վայրէջքը Գերմանիայից Վրաստան։

Ֆրանսիական Airbus Helicopters ընկերության հետ H 145 երեք ուղղաթիռների գնման մասին պայմանագիրը ստորագրվել է Վրաստանի ՆԳՆ-ում 2022 թվականի դեկտեմբերի 19-ին։ Նախատեսվում է երրորդ ուղղաթիռը վրացական կողմին հանձնել մինչև 2024 թվականի հունիս։ Ըստ պայմանագրի` երեք ուղղաթիռներից մեկը պետք է հասներ 17 ամսում, երկրորդը՝ 19 ամսում, երրորդը՝ 20 ամսում։