Ես կատարում էի իմ մասնագիտական ​​պարտականությունը. Գիորգի Չախունաշվիլի

Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների համար մեղադրվող բժիշկ Գիորգի Չախունաշվիլին հայտարարել է, որ չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքը. նա պնդել է, որ ինքը կատարել է իր մասնագիտական ​​պարտականությունը։

«Կարծում եմ, գնալով այնտեղ` փրկեցի որոշակի թվով մարդկանց»,- հայտարարել է Չախունաշվիլին:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 4-ի իրադարձությունների ժամանակ նա ամեն ինչ ճիշտ է արել, նաև հավելել է, որ այսօր էլ նույնը կաներ։

«Կադրերից երևում է, որ գտնվում եմ պալատի նախագահական վարչակազմի բակում, և ես դա չեմ հերքում։ Ես կատարում էի իմ մասնագիտական ​​պարտականությունը։ Կարծում եմ, այնտեղ գնալով փրկեցի որոշակի թվով մարդկանց։ Այսօր էլ նույնը կանեի, ամեն ինչ ճիշտ եմ արել։

Այո, կադրերից երևում է, որ ձեռքս թափահարում եմ, սա և մնացած բոլոր գործողությունները բժշկական գործողություններ էին։ Ամեն ինչ, ինչ արել եմ, արվել է բարու համար։ Այնտեղ կռիվ կամ վեճ չի եղել», — հայտարարել է Գիորգի Չախունաշվիլին։

Ի դեպ, հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Գիորգի Չախունաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-222 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով (ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտ զավթելու խմբակային փորձ) և 225 հոդվածի 2-րդ մասի (խմբակային բռնության մասնակցություն) հատկանիշներով, որոնք որպես պատժի ձև և չափ նախատեսում են մինչև վեց տարի ազատազրկում: