«Ես պաշտպանում եմ ազատությունը»․ ակցիաներ Վրաստանի նախկին իշխանությունների դեմ

Իշխող «Վրացական երազանք»-ի աջակիցները՝ «Ես պաշտպանում եմ ազատությունը» շարժման անդամները, նոյեմբերի 11-ից Վրաստանի բոլոր շրջաններում կսկսեն ակցիաներ անցկացնել:

Կազմակերպիչների խոսքերով, մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ակցիաներ կանցկացվեն բոլոր մեծ քաղաքներում, իսկ ընտրություններից մեկ օր առաջ առաջին հանրապետության հրապարակում ժամը 17:00-ին բազմամարդ հանրահավաք կանցկացվի:

Interpressnews-ին Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանի) անդամ, «Ես պաշտպանում եմ ազատությունը» շարժման ներկայացուցիչ Վատո Շաքարիշվիլին ասել է, որ Վրաստանի բոլոր շրջաններում քաղաքացիներին կհորդորեն ոչ ասել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ու նախկին ռեժիմի վերադարձին: